News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կարծում է,, որ «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի հետ Ռուբեն Հայրապետյանը որեւէ կապ չունի եւ մեղավոր չէ: «Հարսնաքարի» սեփականատիրոջ` Ռուբեն Հայրապետյանի մտերիմ ընկերն, այսօր` հունիսի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հարսնաքարի» մատուցողն ու անվտանգության աշխատակիցը, որոնք ծեծի են ենթարկել ՊՆ սպաներին, Ռուբեն Հայրապետյանի «բարեկամները չեն»:

«Ինքը շատ ուժեղ ջղայնացել ա այդ դեպքի կապակցությամբ: Ինքը ոչինչ չի պատրաստվում անել, օրենքը կանի: Այդ մարդկանց ոնց որ արդեն աշխատանքից ազատել ա»,- ավելացրեց Սամվել Ալեքսանյանը:

Պատգամավորի կարծիքով` եթե մեկը «Հարսնաքարում» վատ բան է արել, չի նշանակում, որ ռեստորանի հետ կապված միշտ վատը պետք է ասվի: «Վատ բան են արել, դրա համար կպատժվեն: Այո, կպատժվեն, ես վստահ եմ, որ կպատժվեն»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:

Նա լրագրողներին վստահեցրեց, որ Հայաստանում ռեստորան գնալը վտանգավոր չէ եւ կարող են ազատորեն գնալ թե իրեն պատկանող «Փարվանա», թե իր ընկերոջը պատկանող «Հարսնաքար», ոչ մի բան չի լինի:

Դեպքի հետ կապված նա հեռախոսով խոսել է մտերիմ ընկերոջ հետ, սակայն չցանկացավ բացահայտել, թե ինչ են հատկապես զրուցել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  հունիսի 17-ին` ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծկռտուք է եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Մեր տեղեկություններով` ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն է եւ նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տեղեկություններով, նրան ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:

Հարուցվել է քրեական գործ է ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»): Արդեն ձերբակալվել է «Հարսնաքար» ռեստորանի մենեջերը, անվտանգության աշխատակիցներից  երկուսը, որոնցից մեկը տուժող բժիշկ Վահե Ավետյանին ծեծի ենթարկած Գարիկ Մարգարյանն է, ինչպես նաեւ մատուցողը: Ոստիկանությունն հարցաքննել է տուժողներից 4 հոգու: 

Տպել
Ամենաշատ