News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հունիսի 21-ին, Երեւանի Սիրահարների այգում կազմակերպում է միջոցառում` նվիրված Փախստականի միջազգային օրվան:

Այն նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը փախստականների խնդիրների վերաբերյալ, հասարակության լայն շերտերին հասանելի դարձնել փախստականների ունեցած ներդրումը մեր հասարակությանը, ինչպես նաեւ ցույց տալ, որ, չնայած տարբեր ռասսայական, մշակութային, կրոնական, սեռական ու ազգային պատկանելիության ու մաշկի գույնի, մենք բոլորս իրար նման ենք եւ ունենք գրեթե նույն իրավունքները:

Միջոցառման ընթացքում նախատեսվում է անցկացնել խոհարարական մրցույթ, որի ժամանակ Հայաստանում գտնվող տարբեր երկրներից ժամանած փախստականներն ու ապաստան հայցողները կպատրաստեն ու միջոցառման մասնակիցներին կհյուրասիրնեն իրենց երկրների ազգային ճաշատեսակները: Նրանցից լավագույններին, որոնք կընտրվեն հանդիսատեսի կողմից, կշնորհվեն մրցանակներ, մյուսները կստանան խրախուսական պարգեւներ: Ողջ ընթացքում միջոցառման մասնակիցներին ու այգու այցելուներին կբաժանվեն փախստականների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական նյութեր: ՀԿԽԸ կամավորների միջոցով ներկաները նաեւ հնարավորություն կունենան մասնակցելու իրազեկման ինտերակտիվ յուրօրինակ միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՄԱԿ ՓԳՀ եւ փախստականների հետ աշխտող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Տպել
Ամենաշատ