News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-մայիսին Հայաստանում կազմել է 7.4%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը` հիմնվելով շտապ հավաքագրված նախնական տվյալների վրա:

Ընդ որում` մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 8% տնտեսական ակտիվություն, ինչը 2012 թ. ընթացքում ամենաբարձր ցուցանիշի կրկնությունն է:

Հիշեցնենք, որ հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.2% էր:

Արդյունաբերությունը շարունակում է մնալ տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժը` 15% աճ: Գյուղատնտեսության աճը 3.2% է, սակայն նշենք, որ մայիսը գյուղատնտեսական սեզոնի սկիզբն է: Հունիսից, երբ բերքահավաքը թափ հավաքի, գյուղատնտեսության աճը կարագանա:

Երկնիշ աճ է արձանագրվել նաեւ ծառայությունների ոլորտում` 10.4%: Առեւտրի շրջանառությունն աճել է 1.7%-ով, իսկ մայիսին ապրիլի նկատմամբ արձանագրվել է 9.6% աճ` հավանաբար պայմանավորված ընտրակաշառքների բաժանմամբ:

Շինարարությունը շարունակում է անկում ապրել` 5 ամսում անկումը կազմել է 8%: Ընդ որում` 2012 թ. մայիսի շինարարության ծավալների անկումը նախորդ տարվա մայիսի համեմատ 12.8% է, այսինքն` շինարարության ծավալները ոչ միայն չեն վերականգնվում, այլեւ արագանում է կրճատման տեմպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ