News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  շնորհավորել է իրեն ուղեկցող լրագրողներից Ջեֆ  Մեյսոնին` մոմով տորթով եւ Happy Birthday երգով:

Մեքսիկական Լոս-Կաբոս քաղաքից դեպի Վաշինգթոն ճանապարհին ինքնաթիռում նախագահը Ջեյ Քարնիի  (Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ), Բեն Ռոդսի (ռազմավարական կոմունիկացիաների գծով խորհրդական) եւ Փիթ Սուզայի (նախագահի լուսանկարիչ) ուղեկցությամբ  հայտնվել է լրագրողների սենյակում:

Նախագահի ձեռքին եղել է ափսե  տիրամիսու տորթի քառակուսի կտորով, մեկ վառվող մոմով, գրում է «Метро»-ն:

Լրագրողները եւ նախագահը Happy Birthday  են երգել Reuters գործակալության  թղթակից  Ջեֆ Մեյսոնի համար, ում ծննդյան օրն էր հունիսի 19-ը: Դրանից հետո նախագահը մոտ 10 րոպե զրուցել է լրագրողների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ