News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շուկաներում գերիշխող խոշոր բիզնեսի թափանցիկությանը կարելի է հասնել քաղաքական կամքի առկայության դեպքում: Այս մասին, հունիսի 20-ին, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հարցին:

«Բիզնեսի համար հավասար հնարավորությունների բացակայությունը լրջագույն խնդիր է տնտեսության զարգացման համար: Հենց դրանից է կախված կառավարության տնտեսական ծրագրերի հաջողությունը կամ անհաջողությունը: Եթե մենք չկարողանանք հավասար մրցակցային դաշտ բերենք խոշոր բիզնեսը, մեր ծրագրերը կփլվեն»,-ասել է վարչապետը:

«Որո՞նք են մեր գործիքները այդ խնդիրները լուծելու համար: Հասարակությանը պետք է ամբողջական տեղեկություն հաղորդել խոշոր բիզնեսի մասին, որը չարաշահում է իր գերիշխող դիրքը: Կարծում եմ, որ այդկերպ մենք կարող ենք հաջողության հասնել. միայն ու միայն թափանցիկության լծակների մեծացմամբ:

Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են եւ մենք պետք է հետեւողական լինենք: Խոշոր ընկերությունների հաշվետվությունները, աուդիտորական եզրակացությունները պետք է հասանելի լինեն: Եւս մեկ քայլ է կանխիկ գործարքների ծավալի սահմանափակումը, որպեսզի բիզնեսը չկարողանա թաքցնել իր իրական շրջանառությունը: Եթե մենք քաղաքական կամք ունենանք, մենք հաջողության կհասնենք»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ