News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել մի կին եւ հայտնել, որ հունիսի 18-ին, ժամը 18.00-ին, Սունդուկյանի անվան թատրոնի այգում գողացել են 13-ամյա որդու «Նոկիա-300» մոդելի բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել է 32-ամյա Վարդան Ս.-ն:

Նույն օրը  ոստիկանության ծառայողները «Կոնգրես» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող Անգլիական այգուց Վարդան Ս.-ին բերման են ենթարկել:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ