News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան հայտնվել է իր համար մի քիչ տարօրինակ դրության մեջ, երբ արդեն մի քանի տարի է, ինչ այդ երկրի դիրքորոշումը որոշակի արժեք է ներկայացնում միջազգային հանրության համար: Այս մասին, այսօր` հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Նորավանք»  հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Այդ հաջողություններից Թուրքիայի մոտ գլխապտույտ է սկսվել: Նա  փորձում է խաղալ  իր խաղը, դառնալ առաջատար տարածաշրջանում, եւ նույնիսկ դառնալ  միջուկային պետություն», - նշել է Հարությունյանը, ավելացնելով,  որ թուրքական կողմից մշակվում են համապատասխան ծրագրեր: Քաղաքագետը խոստացավ այս թեմայի շուրջ ավելի մանրամասն խոսել աշնանը:

Նրա խոսքով,  հենց սեփական կարեւորության գիտակցումը Թուրքիայի կողմից ավելի անկեղծ հայտարարությունների պատճառ է դարձել: Միեւնույն ժամանակ  Թուրքիան չի հրաժարվում  հակահայկական քաղաքականությունից, շարունակելով հանդես գալ որպես  «Ադրբեջանի մեծ եղբայր»:

«Ադրբեջանի մոտ նույնպես գլխապտույտ է», - կարծում է քաղաքագետը, դրա պատճառը համարելով այդ երկրի տնտեսական հաջողությունները:

Այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանի կարծիքով, նման իրավիճակը երկու դեպքում էլ երկար չի շարունակվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ