News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուղեկալից փախուստի դիմած ղազախստացի սահմանապահները, որոնց  բռնել եւ հետ են վերադարձրել, հարցաքննության ժամանակ պատմել են, որ ստիպված են եղել փախչել սպայի եւ 2 պայմանագրային զինծառայողների կամայականությունից: 11 սահմանապահները գնում էին, որպեսզի  բողոք ներկայացնեն  զինվորական մասի հրամանատարի դեմ:

Տղաները պատմել են, որ  զինվորական մասի ղեկավարությունը խստացրել էր կարգապահությունը եւ գերծանրաբեռնում էր իրենց ֆիզիկական ուսուցումներով: Դա տեղի է ունեցել Արքան Կերգեն ուղեկալում տեղի ունեցած պատահարից հետո, որտեղ սպանվել էին 14 սահմանապահներ:

Դիտարկվում է պատահարի երկու վարկած` ոչ կանոնադրային հարաբերություններ եւ հրամանատարի ուռճացված պահանջների նկատմամբ բողոքներ, Life News-ին պատմել են դաստիարակչական աշխատանքների գծով տարածաշրջանային վարչությունում:

Հիշեցնենք, որ զինվորներն ինքնակամ լքել էին  սահմանապահ ուղեկալը հունիսի 18-ի վաղ առավոտյան: Թերսայրիկ սահմանապահ ուղեկալում 18 ծառայողներից համարձակվել էին փախչել 11 շարքայիններ: Դասալիքներին հայտնաբերել էին մեկ օր հետո Ղազախստանի  Ժանաթալափ գյուղի մոտ:

Կալանավորված բոլոր զինվորներին վերադարձրել են  ուղեկալ, նրանց հետ աշխատում են  Գերագույն  դատախազության աշխատակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ