News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 02
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Կոնգրեսականի թեկնածու Ջո Վյուրցելբախերը հայտնվել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում` Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի վերաբերյալ իր հայտարարություններից հետո:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Վյուրցելբախերը, ով հայտնի է նաեւ «ջրմուղագործ Ջո» անունով, տեսահոլովակ է թողարկել, որտեղ դեմ է հանդես գալիս զենքի վերահսկողության մասին օրենքին: Տեսանյութում նա պնդում է, որ 1915-ին Օսմանյան Թուրքիայում բնակչության զինաթափումը հանգեցրեց հայերի ցեղասպանության, նույնը եղավ նաեւ Հոլոքոստի ժամանակ:

«1911-ին Թուրքիայում զենք կրելու սահմանափակումներ մտցվեցին: 1915-1917 թվականներին 1,5 մլն հայեր սպանվեցին` չկարողանալով պաշտպանել իրենց: 1939-ին Գերմանիայում նույնպես սահմանափակումներ մտցրեցին զենք կրելու վրա: Արդյունքում 1939-45 թվականներին 6 մլն հրեաներ եւ 7 մլն այլ ազգությունների ներկայացուցիչներ հնարավորություն չունեցան պաշտպանել իրենց: Ես սիրում եմ Ամերիկան»,-ասված է թեկնածուի տեսանյութում, հաղորդում է CBS News-ը:

Վյուրցելբախերի հայտարարությունը դժգոհության ալիք է առաջացրել աշխարհի հրեական կազմակերպություններում, որոնք հայտարարել են, որ թեկնածուն օգտագործում է իրենց զոհերի հիշատակը քաղաքական նպատակներով:

Ինքը Վյուրցելբախերը հայտարարել է, որ ինքը պարզապես փաստերն է արձանագրում: «Աշխարհում տարբեր երկրներ փորձել են զինաթափել իրենց քաղաքացիներին, ապա ոչնչացնել նրանց»,-հայտարարել է նա Politico-ին տված հարցազրույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ