News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Կանադացի հոգեկան Լուկա Ռոկկո Մանյոտային հունիսի 18-ին Գերմանիայից տեղափոխել են Կանադա: Նա տեղափոխել են զինվորական ինքնաթիռով, քանի որ ոչ մի ավիաընկերություն չի համաձայնել փոխադրել նրան:

Մոնրեալում կայացել է Մանյոտայի գործով առաջին նիստը, որը տեւել 5 րոպե: Դատապաշտպան Պյեռ Պանաչչոն հայտարարել է, որ Մանյոտան չի ընդունում իր մեղքը եւ խնդրել է իր պաշտպանյալի հոգեբուժական փորձաքննություն իրականացնել: Այդ հարցով որոշումը կընդունվի հունիսի 21-ին: Մանյոտային դատարան չեն բերել, նա դատական նիստին մասնակցել է բանտից` տեսակապի միջոցով:

Հիշեցնենք, որ «կանադացի հոգեկանը» մեղադրվում է դաժան սպանության եւ մարդակերության մեջ:

Հունիսի 4-ին կանադացի պորնոդերասան Լուկա Մանյոտան ձերբակալվել էր Բեռլինում: Ձերբակալման պահին մոլագարը հետաքրքրությամբ կարդում էր նորություններ իր մասին, հայտնում են NEWSru.com-ը:

Միաժամանակ, հետաքննությունը մինչ այժմ չի ավարտված. իրավապահները առայժմ չեն կարողանում գտնել զոհի` 33-ամյա չինացի ուսանող Ցզյուն Լինի գլուխը: Հիշեցնենք, զոհի վերջույթները ուղարկվել էին տարբեր հասցեներով, իսկ մարմինը ճամպրուկի մեջ հայտնաբերվել էր Մոնրեալում աղբակույտի մեջ Մանյոտայի տան մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ