News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շփման գծում հայկական կողմի գործողությունները կկրեն կանխարգելող բնույթ: Այս մասին, հունիսի 20-ին, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պատասխանելով շփման գծում սահմանային միջադեպերի վերաբերյալ ՀԱԿ-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, Տ. Սարգսյանը նշեցլ է, որ սահմանի անվտանգությունը քննարկվել է կառավարական մակարդակով: «Դրանով զբաղվում են համապատասխան ծառայությունները: Բնական է, որ նման միջոցառումները հրապարակման ենթակա չեն, բայց պարզ է, որ նման գործողությունները պետք է լինեն կանխիչ, իսկ պատասխանները` համարժեք կամ ավելի ուժեղ»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում տեղի ունեցած միջադեպերը, որոնք հանգեցրել են հայ եւ ադրբեջանցի զինվորների մահվան, տեղի են ունեցել հունիսի 1-6-ին: Հունիսի 18-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Փարիզում կայացած հանդիպման օրը, ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով զոհվել է եւս մեկ հայ զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ