News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը ժողովրդի դեմ «դավեր չի նյութում», որպեսզի պարտադրի նրանց լքել հայրենիքը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանի հունիսի 20-ի նիստին` պատասխանելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանին:  Տարվա սկզբից, նշել է Մանուկյանը, երկիրը լքել է 69 հազար մարդ, իսկ  2012 թվականի վերջին այդ ցուցանիշը կարող է հասնել 150 հազարի: 

Վարչապետը նշել է, որ  արտագաղթի ամենաբարձր  տեմպերը եղել են 1990-1995թթ., երբ երկիրը լքել էր 1,5 միլիոն մարդ (այն ժամանակ, պատերազմի տարիներին, իշխանության էին ներկայիս ՀԱԿ-ի ներկայացուցիչները-խմբ): «Տնտեսական աճին զուգահեռ, արտագաղթի տեմպերն սկսել են նվազել: Սակայն պարզ է, որ 2009 թվականի ճգնաժամի հետեւանքները եւս նպաստել են արտագաղթին: Դա կարեւորագույն խնդիր է, եւ մենք թաքցնելու ոչինչ չունենք: Կառավարությունն այս խնդիրն իր համար կարեւորներից մեկն է համարում», - հայտարարել է Սարգսյանը:

«Մենք մտածում ենք այն մասին, թե ինչ ծրագրեր կարող ենք ձեռնարկել բնակչության արտահոսքը կանխելու համար: Առաջին հերթին քաղաքացիներին պետք է ապահովենք աշխատատեղերով, եւ այնպիսի աշխատատեղերով, որոնք նրանց թույլ կտան արժանապատիվ կյանքով ապրել հայրենիքում: Այս ճանապարհին խնդիրներ կա՞ն: Իհարկե, կան: Բացթողումնե՞ր: Նույնպես: Իսկ կա՞ն մեր ձեռնարկած քայլերից ավելի արդյունավետները: Եթե դուք կարող եք առաջարկել, մենք պատրաստ ենք լսել ձեզ»,-հայտարարել է Տ. Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ