News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին շաբաթների ընթացքում աճել է լարվածությունը: Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավոր Չարլզ Թանոկը կարծում է, որ ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի  իրավիճակը լիցքաթափելու համար: NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «EurActiv» կայքում հրապարակված նրա հոդվածը.

Վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մոտ տասնյակ լուրջ միջադեպ է արձանագրվել, որոնք ուղեկցվել են դիպուկահար եւ հրետանային կրակով եւ որոնք գրեթե աննկատ են մնացել պրոֆեսիոնալ արտաքին քաղաքական հանրությունից:

Այդ ընթացքում սպանվել է ավելի քան 10 զինվոր, իսկ արտաքին քաղաքական հարցերով այն փորձագետները, որոնք դեռեւս այն կարծիքին են, թե «սառեցված հակամարտությունները» կարելի է հանգիստ անտեսել, պետք է իմանան, որ  այդ միջադեպերի կեսը տեղի է ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում, այլ ԵՄ հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության մաս կազմող երկու պետությունների սահմանին:

Այս վերջին սրումը նմանություններ ունի 2008թ. ռուս-վրացական պատերազմից առաջ նկատվող լարվածության հետ: Փոքր մասշտաբի բազմաթիվ միջադեպերից հետո տարիների ընթացքում միջազգային հանրությունը սովորում է որոշակի անկայունության, եւ այն ժամանակ, երբ խաղաղ բանակցությունները տապալվում են կողմերի քաղաքական կամքի բացակայության պատճառով, միջադեպերի պարբերականությունն ու ծանրությունն  աստիճանաբար ավելանում է, եւ չնայած «երկու երկրներին ուղղված»  զսպավածություն ցուցաբերելու «կոչերին», կարող են հանկարծակի իրական ռազմական գործողություններ ծավալվել: Պատմությունը, կարծես, կրկնվում է, սակայն կա երեք հիմնական տարբերություն:

Առաջինը այն, որ Հայաստանից եւ Ադրբեջանից միայն այս վերջինն է  հետաքրքրված ուժերի մոբիլիզացիայով ` ընդհուպ մինրչեւ փաստացի պատերազմ: Այն դեպքում, երբ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ իրավիճակն ավելի լղոզված էր, այս դեպքում միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա կառավարությունն է բացահայտ սպառնում իր հարեւանին պատերազմով, Հայաստանը տրամաբանորեն նման հետաքրքրություն չունի եւ չի կարող ունենալ:

Խորհրդային Միության փլազման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությունը, տասնամյակների խտրական վերաբերմունքից հետո, ձգտեց անկախության: 1991թ-ին, երբ երիտասարդ  Ադրբեջանական պետությունը ուժ կիրառեց` «կարգուկանոն» հաստատելու համար, հանուն անկախության շարժումն իր ձեռքը վերցրեց զենքը, եւ Հայաստանի ռազմական օգնությամբ ազատագրեց Լեռնային Ղարաբաղը, իսկ հակամարտությունը շարունակվեց մինչեւ 1994թ. Բիշքեկում հրդադարաի մասին համաձայնագիրը:

Ադրբեջանը պնդում է, որ այդ տարածքները գրավված են, սակայն այն պահից, երբ Ստալինը կամայական կերպով 1921թ-ին դրանք հանձնեց Ադրբեջանին, նա ոչինչ չարեց տեղի բնակչությանը հօգուտ ադրբեջանական կառավարման համոզելու առումով: Լեռնային Ղարաբաղում տեղի բնակչության մեծ մասը միայն 1994թ-ից հետո հասկացավ, թե ինչ  է նշանակում  ապրել` չվախենալով խտրականությունից, այդ իսկ պատճառով ոչ Հայաստանը, ոչ դե- ֆակտո ԼՂՀ-ն հետաքրքրված չեն ուժի կիրառմամբ:

Երկրորդ տարբերությունը հնարավոր պատերազմի պոտենցիալ մասշտաբն է: Այն շատ է տարբերվում 2008թ. վրացական իրավիճակից, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են տեսնել, թե ինչպես են ռումբերն ու հրթիռներն ընկնում իրենց մայրաքաղաքների, ինչպես նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքների կարեւոր օբյետների վրա: Ադրբեջանում նավթային աշտարակներն ու նավթամուղերը  ղարաբաղյան բանակի հրատենուց հասանելի հեռավորության վրա են, եւ հայկական հրթիռները հեշտությամբ կարող են հասնել Կասպից ծովի ափին, Բաքվից ոչ հեռու գտնվող նավթազտման գործարաններին:

Այդ օբյեկտները կենսական նշանակություն ունեցող ֆինանսական ռեսուրսներ են Ադրբեջանի պաշտպանական բյուջեի համար, որը, ինչպես հպարտությամբ հայտարարում է Ալիեւը, գերազանցում է Հայաստանի ընդհանուր բյուջեն եւ  հնարավորություն է տալիս «ազատագարել Ղարաբաղը 10 օրվա ընթացքում»:

Կարճ ասած` երկու կողմներն էլ կարող են ջնջել այն դրականը, որը կառուցվել է վերջին  20 տարվա ընթացքում` անկախության ձեռք բերումից հետո:  Հայաստանը գտնվում է Ռուսաստանի հետ սերտ պաշտպանական դաշնակցային  հարաբերությունների մեջ,  այն դեպքում, երբ Ադրբեջանին աջակցում է «եղբայր ժողովուրդը»` Թուրքիան:

Երրորդ հիմնական տարբերությունը Եվրոպայի դիրքորոշումն է:  Այն ժամանակ, երբ ԵՄ-ն ավանդաբար մոտ էր Վրաստանին, քան Ռուսաստանին, ԵՄ-ն հուսահատ կերպով հարաբերությունների հավասարակշռում է փնտրում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: Վերը նշված միջադեպերից հետո ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը եւ ԵՄ մայրաքաղաքներում արտգործնախարարները  «երկու կողմերին կոչ արեցին» զսպավածություն դրսեւորել` չնայած ակնհայտ ապացույցին, թե կողմերից որն էր սկսել վերջին սադրանքը:

ԵՄ-ն  այսօր բոլոր անհրաժեշտ գործիքներն ունի` իրավիաճկը փոխելու համար: Եթե մենք ինչ-որ բան  քաղել ենք  2008թ. վրացական պատերազմի արդյունքում,  ապա պետք է օգտագործենք այդ գործիքները`մեր արեւելյան հարեւանության տարածքում վատագույն սցենարների հնարավորությունը կանխելու համար:

ԵՄ-ն պետք է պատժամիջոցներով սպառնա ցանկացած մեկի նկատմամբ, ով միակողմանի անհամաչափ ուժ է կիրառում այդ հակամարտությունում:  Եւ մենք պետք է պնդենք շփման գծից եւ պետական սահմանից դիպուկահարների դուրս բերման  եւ ԵՄ դիտորդների ներկայության պահանջը: Ի դեպ, Հայաստանն արդեն համաձայնել է դրա հետ:

Սա պետք է լինի ԵՄ պահանջը` Բաքվի հետ հաջորդ «նավթային» պայմանագիրն ստորագրելուց առաջ կամ մենք ստիպված կլինենք շուտով այլ գին վճարել նավթի, եւ ինչն առվել կարեւոր է, հումանիտար աղետի համար: Բացի այդ, կարող է նաեւ փախստականների մեծ հոսք լինել դեպի Եվրոպա` դրանից բխող հետեւանքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ