News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արամ Խաչատրյան համերգասրահում, վաղը` հունիսի 22-ին, բրիտանական արքունիքի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինի ղեկավարությամբ եւ անվանի դաշնակահար Բերնդ Գլեմզերի մենակատարությամբ տեղի կունենա համերգ: Այս մասին հայտարարվեց այսօր` հունիսի 20-ին, ֆիլհարմոնիկում հրավիրված ասուլիսի ընթացքում: Ծրագրում կներկայացվի Չայկովսկիի դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Ֆորեի «Պավան» եւ Դեբյուսեիի «Ծովը» ստեղծագործությունները: Հրավիրյալ երկու երաժիշտները նախորդ տարի հայ ունկնդիրներին ներկայացել էին Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի հինգերոդ եզրափակիչ համերգին:

Ուորեն-Գրինն իր խոսքում ասաց, որ երբ առաջին անգամ ղեկավարեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, սիրահարվել է նրան: Նրա խոսքով, երկրորդ անգամ եկել է, որովհետեւ այս  նվագախումբ եւ դիրիժորը հիասքանչ են: Ավելին`ըստ նրա ամեն անգամ նվագախումբը ավելի լավ որակի է հասնում, չնայած ֆինանսական դժվարություններին:

Նշենք, որ Քրիստոֆեր Ուորեն-Գրինը Լոնդոնի կամերային նվագախմբերի գեղարվեստական ղեկավարն է: Վերջին 30 տարիներին նրան հաճախ են հրավիրում ղեկավարելու Մեծ Բրիտանիայի արքունական ընտանիքի կարեւորագույն հանդիսությունների երաժշտական մասը: Նախորդ արքունական ելույթները ներառել են Արքայազն Ուիլյամի հարսանեկան արարողությունը, Եղիզաբեթ 2-րդ թագուհու 80-ամյակը եւ Արքայազն Չարլզի 60-ամյակի արարողությունը:

Իսկ դաշնակահար Բերնդ Գլեմզերը իր խոսքում նշեց, որ շատ սիրում է այս նվագախումբը, որի հետ մի քանի անգամ արդեն աշխատել է: Նա եւս նշեց, որ նվագախմբի մակարդակը գնալով բարձրանում է: Հարկ է նկատել, որ դաշնակահար Բերնդ Գլեմզերը հանդիսանալով Չայկովսկիի, Ռուբենշտեյնի, Կալասի եւ այլ միջազգային հեղինակություն վայելող մրցույթների դափնիներ, այսօր դասվում է աշխարհի դաշնակահարների առաջատար խմբին:

Դաշնակահարին ուղղված հարցին, թե իր երգացանկում հայ ստեղծագործողների գործեր կա՞ն, նա պատասխանեց, որ Արամ Խաչատրյան նվագել է եւ ծանոթ է նրան, այլ հայ ստեղծագործողների էլ գիտի, բայց չի նվագել: Նա չբացառեց, որ առաջիկայում իր երգացանկում կներառի հայ ստեղծագործողների գործեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ