News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ-GIZ) այսօր` հունիսի 20-ին, կազմակերպել էին  խորհրդաժողով` «Մասնագիտական կրթության հեռանկարները Հայաստանում» թեմայով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԳ նախարարությունից:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը եւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը: Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Կարինե Հարությունյանն  ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարեւորում է միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացումը: Այդ նպատակով կառավարության որոշմամբ 2008 թվականից ստեղծվել եւ գործում է Մասնագիտական կրթության եւ ուսուցման  զարգացման ազգային խորհուրդը, որը նպատակ ունի նպաստել կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: «Այս համատեքստում շատ կարեւոր է, որ ինչպես Եվրամիության, այնպես էլ առանձին անդամ երկրների աջակցությունը Հայաստանի ՄԿՈՒ համակարգին»,- նշել Կ. Հարությունյանը եւ ընդգծել, որ  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցության ծագիրը, ըստ ԿԳ նախարարության եւ ուսումնական հաստատությունների գնահատման, արդյունավետ է եղել:

Սեմինարի ընթացքում նաեւ ամփոփվել են «Դեպի զբաղվածությունը կողմնորոշված որակավորումը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներում» եռամյա ծրագրի (2009-2012) արդյունքները, որը նպատակ  է ունեցել  աջակցել կարողությունների զարգացմանը: Խորհրդաժողովին մասնակցել են նաեւ միջազգային կազմակերպությունների, կրթության ոլորտի  ներկայացուցիչներ: Բացի  ծրագրի արդյունքների ամփոփումից կազմակերպվել են նաեւ թեմատիկ քննարկումներ` մասնագիտական կրթության եւ էլեկտրոնային ուսուցման, ՄԿՈՒ կառույցների եւ մասնավոր հատվածի փոխգործակցության, ինչպես նաեւ ՄԿՈՒ համակարգի եւ մեծահասակների կրթության փոխկապակցվածության վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ