News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում էլեկտրոնային նամակներ հղել սենատորներին եւ կոնգրեսականներին` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դատապարտման համար:

«Հունիսի 4-ին`ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս այցի նախօրեին, Ադրբեջանը սադրանք էր իրականացրել Հայաստանի Տավուշի մարզի սահմանակետում` սպանելով հայ  5 զինվորների, ինչպես նաեւ հրահրել էր տարածաշրջանային պոտենցիալ պատերազմ, որում կարող էր ընդգրկվել ՆԱՏՕ-ն, եւ միաժամանակ հետ էր մղել խաղաղ կարգավորման բանակցությունները: 

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններին հարձակումները վերջին երկու օրերին խլել են եւս 6 մարդու կյանք: Հետեւաբար, եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն եւ միջազգային հանրության մնացած մասը դատապարտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, երբ վերջինս հրապարակավ  սպառնում է պատերազմ սկսել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ:  Մենք չենք կարող հաշվի չառնել Ալիեւի սպառնալիքները եւ ուշադրություն չդարձնել այն վտանգին, որը նա ներկայացնում է  տարածաշրջանի համար եւ նրա սահմաններից դուրս», - ասվում է «Հայ դատի» հանձնախմբի նամակի տեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ