News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է դոլարի փոխարժեքի վերելքը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 20-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.61 դոլար: Այս տարի դոլարի միջին փոխարժեքը բորսայում առաջին անգամ է գերազանցում 417 դրամի մակարդակը: Ավելի թանկ բորսայում դոլարը վերջին անգամ գնահատվել է 2006 թ. հուլիսի 21-ին, երբ փոխարժեքը 1դոլար/418 դրամ էր:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 1.27 մլն դոլար;

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն առայժմ թանկացել է 0.5-1 դրամով, սակայն չի բացառվում, որ երեկոյան կողմ եւս շարունակի թանկանալ; Փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել են մինչեւ 416.5 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 419 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրո/դոլար փոխարժեքն այսօր տատանողական վարքագիծ է դրսեւորել; Առավոտյան առեւտուրը սկսել է եվրոյի աճով, սակայն այնուհետ դոլարը ետ է բերել կորցրածը; Սակայն կեսօրից հետո եվրոյի փոխարժեքն արդեն գերազանցում էր 1.27 դոլարը:

Ռուսաստանի ֆինանսական շուկայում ռուբլին այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ` 1դոլարը միջբանկային ֆինանսական շուկայում արժեցել է 32.5166 ռուբլի (ռուբլու փոխանակման արժեքը որոշվում է ժամը 11:30-ի դրությամբ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ