News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Կանզասի նահանգի Թոփիք քաղաքի պետական պաշտպանության շենքի կոնֆերանսների դահլիճում հունիսի 19-ին կայացել է Կանզասի ազգային գվարդիայի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հանդիպումը: Այդ մասին գրում է ամերիկյան «The Topeka Capital-Journal»-ը:

Ամերիկյան երկու սպա, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը եւ գնդապետ Գեւորգ Հակոբյանը հանդիպել են Ազգային գվարդիայի գերագույն ղեկավարների հետ տեղեկատվության փոխանակման եւ Զինված ուժերի կատարելագործման նպատակով: «Մենք աշխատում ենք հայ զինվորականների հետ, Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի նրանք նոր հեծանիվ չհայտնագործեն:

Ազգային գվարդիայում մենք ունենք ավելի քան 400-ամյա փորձ»,- ասել է Ազգային գվարդիայի սերժանտ-մայոր Ջեյմս Մոբերլին:

Կանզասի Ազգային գվարդիայի եւ հայ զինվորականների միջեւ գործընկերությունն սկսվել է 2003 թ: Կողմերը փոխանակել են տեղեկատվություն եւ փորձ պաշտպանության, բժշկական օգնության եւ արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառներում:

Մաթեւոսյանը նշել է, որ ուրախ է համագործակցության համար Կանզասի գործընկերների հետ: Հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի տեղակալ Ստիվեն Դարսոնը հայտարարել է, որ Կանզասը նույնպես շատ բան է սովորել հայ գործընկերներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ