News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Չուլպան Խամատովան եկել է Մոսկվայի դատարանի շենքի մոտ` ի նշան համերաշխության Pussy Riot ձերբակալված խմբի աղջիկների:

Իր գալու պատճառը դերասանուհին բացատրել է ցանկությամբ, որ աղջիկները վերադառնան իրենց երեխաների եւ ընտանիքների մոտ: «Ես կարծում եմ, որ պետք է լինել ներողամիտ եւ գթասիրտ», - ասել է նա, հաղորդում է  Life News-ը:

Ավելի վաղ դատարանի շենքի մոտ «Pussy Riot-ի հետ հանդիպման 2-րդ բաց  դատական փառատոն» անվան ներքո ժամանել են գրող Դմիտրի Բիկովը, ռոք երաժիշտ Չաչա Իվանովը, կինոռեժիսոր Եվգենի Միտան:

Ինչպես հայտնում է rbc-ն, ակցիայի ժամանակ անկարգություններ են սկսվել: Ձերբակալվել է 10 մարդ:

Դատարանի առջեւ այսօր հավաքվել էին նաեւ կրեմլամետ երիտասարդության ներկայացուցիչները: Նրանք կոչ էին անում դոնոր դառնալ հիվանդ երեխաների օգնության շրջանակներում: Դա առաջացրել էր Pussy Riot-ի համակիրների դժգոհությունը:

Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», հունիսի 20-ին դատարանը Նադեժդա Տոլոկոննիկովայի կալանքը երկարաձգել է մինչեւ հուլիսի 24-ը: 

Հիշեցնենք, որ Pussy Riot Փանք խմբի երեք մասնակիցների` Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային, Եկատերինա Սամուցեւիչին, մեղադրանք է ներկայացվել ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի  2-րդ մասով`   «Խուլիգանություն»`  Մոսկվայում Քրիստոս փրկչի եկեղեցում  «Աստվածամայր, վռնդիր Պուտինին» շարականը երգելու համար:  Առավելագույն պատիժը 7 տարվա ազատազրկումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ