News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինձ 70 տարի պետք եղավ եւ այժմ էլ դեռ ժամանակ է պետք Թուրքիային եւ նրա կառավարության քաղաքականությունը հասկանալու համար: Այդ մասին Երեւանում, այսօր` հունիսի 20-ին, «Փորձում ենք հասկանալ Թուրքիային» թեմայով քննարկմանը հայտարարել է թուրքական Բելգի համալսարանի դասախոս, գրող Մուրադ Բելգեն:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը` Բելգեն նշել է, որ Թուրքիան իր պատմության պաշտոնական ժխտմամբ այնպիսի երկրների, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ը, մղում  է ռացիոնալ քայլերի: Միաժամանակ, ըստ նրա, կա եւս մեկ ասպեկտ, որը դիտարկվում է. «Թուրքիայի կառավարությունը կարող է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում քայլ անել` ելնելով իր շահերից: Ներողություն խնդրելը հեշտ է, բայց ներելը դժվար: Եթե նույնիսկ երկու երկրների կառավարությունները պայմանավորվածության գան, ամեն դեպքում կմնա երկու երկրների փոխհարաբերության խնդիրը»:

Ըստ նրա, եթե 10-12 տարի առաջ ուսանողները նրանից հարցնում էին,  թե եղել են 1915 թվականի դեպքերը, ապա այսօր նման հարց ուսանողների մոտ չի ծագում, քանի որ Թուրքիայում տեղեկատվական արգելափակում չկա: «Եթե նախկինում պետությունը ֆինանսավորում էր համալսարաններին, որ  Հայոց ցեղասպանությունը ժխտող գրքեր գրեն, ապա  այս պահին նման  միտում չկա: Սակայն դա չի նշանակում, որ  ժխտմանն ուղղված առանձին գիտնականների աշխատանքներն ուրախությամբ չեն ընդունվում:

Օրինակ,  մի գիտնական դոկտորի կոչում է ստացել, թեզգրելով այն մասին, որ հայերը տհաս ազգ են, եւ դրա վկայությունը պետականության բացակայությունն է դարերի ընթացքում: Այդ մարդը դոկտորի աստիճան է ստացել, չնայած որ նրան անձամբ չէր խանգարի բժշկի օգնությունը»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ