News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեք հունական կուսակցությունների հաջողվել է պայմանավորվել խորհրդարանական կոալիցիա ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնել է Համահունական սոցիալիստական շարժման` ՊԱՍՈԿ-ի առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը: Այսօր, օրվա վերջում արդեն հայտնի կդառնա, թե ով որ պաշտոնն է զբաղեցնելու:

Կոալիցիայի կազմում ընդգրկվել են «Նեո դեմոկրատիան» (Նոր ժողովրդավարություն), ձախ-կենտրոնամետ ՊԱՍՈԿ-ն ու «Ժողովրավարական ձախեր»-ը:

Այս կուսակցությունները միասին 300-հոգանոց խորհրդարանում ունեն 179 մանդատ, ինչը նրանց թույլ կտա շարունակել երկրի տնտեսության բարեփոխումները, հաղորդում է РБК-ն:

Ոչ պաշտոնական տվյալներով, Հունաստանի վարչապետ կդառնա «Նեա դեմոկրատիայի» առաջնորդ Անտոնիս Սամարասը, ով արդեն այսօր երեկոյան պաշտոնապես կերդվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ