News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին զինվորական բժիշկների դաժան ծեծի հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, արդեն կան ձերբակալվածներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսեւորումը, անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: Պաշտպանության նախարարությունը հետեւում է միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին եւ վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում տուժածներին, նրանց հարազատներին եւ վստահեցնում է, որ անտարբեր չէ մեր հասարակությունում առկա սանձարձակ դրսեւորումների նկատմամբ»:

Տպել
Ամենաշատ