News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էկվադորի դեսպանությունում քաղաքական ապաստան խնդրած Ջուլիան Ասանժը նորից կարող է  կալանքի տակ հայտնվել գրավի դիմաց ազատության մեջ գտնվելու պայմանները խախտելու համար:  Այդ մասին հայտարարել է  բրիտանական Սքոթլենդ Յարդը: 

Ըստ դատարանի որոշման` Ասանժը պետք է ամեն օր  երեկոյան 10-ից մինչեւ առավոտյան 8-ը  գտնվեր Նյուֆոլքի իր ընկերոջ տանը, սակայն հունիսի 19-ին Ասանժը եկել էր էկվադորյան դեսպանատուն եւ մնացել այնտեղ` դրանով խախտելով օրենքը:

Այնուամենայնիվ, դեռեւս նրան չեն կարող ձերբակալել, քանի որ  դեսպանության տարածքը համարվում է Էկվադորի տարածք, հայտնում է  NEWSru.com-ը:

Ասանժն Էկվադորին դիմել է մի քանի պատճառներով: Էկվադորյան իշխանությունները բարդ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ:

2010 թվականին Էկվադորի ղեկավարության որոշ ներկայացուցիչներ Ասանժին առաջարկել են հովանավորել նրան, երբ նա ձերբակալված է եղել Լոնդոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ