News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում, վաղը` հունիսի 21-ին, ժամը 19.00-ից 23.00-ին, տեղի կունենա համերգ` նվիրված Ֆրանսիայի դեսպանության կողմից ամեն տարի կազմակերպվող Երաժշտության տոնին:

Նշենք, որ Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը` միջոցառում, որը համախմբում է երաժիշտների եւ երգիչների` սիրողական թե պրոֆեսիոնալ, միասին նշելու կենդանի երաժշտության տոնը: Այն 2007թվականից ի վեր նշվում է նաեւ Հայաստանում: Միջոցառումները համակարգում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը:

Այս տարի Երաժշտության տոնը նվիրվելու է Փոփ երաժշտության 50-ամյակին:

Ազատության հրապարակում կայանալիք համերը կհյուրընկալի Imagine band, «Լավ էլի», «Դոգմա», The Beautified Project  խմբերին, ինչպես նաեւ «Հայ սուպերսթար» նախածի մասնակիցներ Իվետա Տոնոյանին, Սուսաննա Պետրոսյանին, Րաֆֆի Օհանյանին եւ այլոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ