News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի պատգամավոր, թիվ 3 ընտրատարածքից ընտրված Կարեն Բոթոյանը թեեւ ՕԵԿ խմբակցության անդամ է, սակայն խորհրդարանում նրան կարելի է տեսնել ոչ թե հարազատ կուսակցության անդամների, այլ հանրապետականների հետ զբոսնելիս:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հարմարվե՞լ է արդյոք խորհրդարանական միջավայրին, նա դրական պատասխան տվեց:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը ԱԺ-ում, երիտասարդ պատգամավորը պատասխանեց. «Նորմալ»: Նա նաեւ չհայտնեց, թե ինչ նոր օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալու: «Իմ ծրագրերի զգալի մասը ներառված է կառավարության ծրագրի մեջ եւ ուղղվածությունս լինելու է սահմանամերձ շրջաններում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը: Կոնկրետ կգա ժամանակը, ես կբարձրաձայնեմ»,- նշեց նա` հավելելով, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է հարկային արտոնություններ ունենան:

Նշենք, որ Կարեն Բոթոյանը շինանյութերի ներմուծմամբ զբաղվող «Եվրոպա»  ընկերության սեփականատեր Սերգեյ Մանուկյանի` «Շինանյութի Սերգեյի» փեսան է, եւ թիվ 23 ընտրատարածքում ստացել է 22 հազար 984 ձայն:

Տպել
Ամենաշատ