News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Ջուգբա առողջարանային ավանում անցած շաբաթ ծեծկռտուք է եղել հայերի եւ դաղստանցիների միջեւ` գազային զենքի կիրառմամբ: Այդ մասին «ՖեդերալՊրեսս.Յուգ»-ին հայտնել են Տուապսեի շրջանի վարչակազմից:

Աղբյուրի փոխանցմամբ, ընդհարումը ծագել է, երբ ամառային սրճարանի տերն արգելել է դաղստանցի այցելուներին լեզգինկա պարել` մյուս այցելուների դժգոհությունը չհարուցելու համար: Ապա ընդհարումը տեղափոխվել է լքված ջրամղիչ պոմպի մոտ, որտեղ էլ հակառակորդները գազային ատրճանակներ են կիրառել:

Հրաձգության արդյունքում տուժել է երեք մարդ, բայց նրանք ոստիկանություն եւ հիվանդանոցներ չեն դիմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ