News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն, այսօր` հունիսի 20-ի նիստում, քննարկել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Դրանք ներկայացրել է Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով կառավարությունն առաջարկում է 2012 թվականին Uեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել  մինչեւ  320 մլն խմ՝ 150 միլիոն խմ-ով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նախաձեռնությունը հիմնավորել է ոռոգման ջրի սակավությամբ, Ապարանի, Ազատի ջրամբարներում, Հրազդան գետում սպասվածից քիչ ջրային պաշարներով, ինչի հետեւանքով դեֆիցիտը կկազմի 150 մլն խմ:

Քննարկելով Սեւանա լճից լրացուցիչ ծավալով ոռոգման նպատակով ջրի բացթողման հարցը՝ հանձնաժողովն առաջարկել է հաշվարկները ներկայացնել տեղեկանքի տեսքով՝ առավել հիմնավոր պատկեր ունենալու համար: Միաժամանակ, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ հարցը քննարկվել է նաեւ հասարակական կազմակերպությունների հետ, եւ եկել են այն եզրակացության, որ սակավաջրության խնդիրն իսկապես արդիական է: Նրա խոսքով, սակայն, պետք է անպայման շեշտել «մինչեւ  320 մլն խորանարդ մետր» ծավալը, քանի որ չի բացառվում ՝ հնարավոր լինի բավարարվել ավելի քիչ քանակությամբ:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ