News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ահաբեկիչը, ով Թուլուզում չորս մարդու պատանդ էր վերցրել, ազատ է արձակել երկրորդ կնոջը: Ոստիկանության տվյալներով, մյուս պատանդները տղամարդիկ են:

Միաժամանակ 26-ամյա ահաբեկիչը, ով իրեն Բումազա է անվանում, ներկայացրել է մյուս պատանդներին ազատելու պայմանները, իրեն պետք է հնարավորություն տան ելույթ ունենալ լրագրողների առջեւ:

Թուլուզի քաղաքապետ Պիեր Կոենը հայտնել է, որ ահաբեկիչը տառապում է շիզոֆրենիայով, հայտնի է միայն իր հիվանդության «պատմությամբ», եւ իրեն կյանքում ոչնչով չի դրսեւորել: Ահաբեկչի քույրը, ով մասնակցում է բանակցություններին, նրան խելագար է անվանել, ահղորդում է Lenta.ru-ն:

Նշենք, որ գրոհից անմիջապես հետո նա հայտարարել էր, թե «Ալ-Կաիդայի» անդամ» է եւ հանդիպում էր պահանջել թուլուզցի հրաձիգ Մոհամեդ Մերայի ոչնչացման գործողությանը մասնակցած հատուկջոկատայինների հետ: Իշխանություններն առայժմ չեն կարող ոչ հաստատել, ոչ հերքել նրա մեղսակցությունը ահաբեկչական խմբավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ