News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կառավարությունը պատրաստ չէ ընդունել սեփական սխալները տնտեսական քաղաքականության մեջ: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը` քննադատելով խորհրդարանում քննարկվող կառավարության հնգամյա ծրագիրը:

«2009 թվականին մենք 14,5 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել: Այո, պատճառը շինարարության անկումն էր, բայց ով կարող էր եւ պետք է կանխատեսեր, եթե ոչ կառավարությունը: 2008թ. Տիգրան Սարգսյանը վերադարձավ ԱՄՆ-ից, որտեղ արդեն այդ ժամանակ բանկեր էին սնանկանում, եւ միեւնույն է, առաջարկեց 2009-ի համար 9 տոկոս տնտեսական աճով բյուջե»,- ասել է Օսկանյանը:

Նրա խոսքով, անհասկանալի է, թե ինչ փոփոխություններ են մտցվելու 5-ամյա սցենարում ճգնաժամային իրավիճակների դեպքում: «Իսկ արտաքին պարտքի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը հասել է 45 տոկոսի»,- ասել է Օսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ