News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը հուլիսի 5-ին նիստ կգումարի Կալինինգրադում, որպեսզի քննարկի ռազմական ոլորտում գործընկերության բազմակողմանի համագործակցության հարցեր։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԱՊՀ ՊՆ խորհրդի քարտուղարության մամուլի քարտուղար Միխայիլ Սեւաստյանովը։

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի գլխավորությամբ կքննարկեն ռուսական սոցիալ-տնտեսական նշանակության ուղեծրային խմբավորման եւ տիեզերական սարքերի ԱՊՀ երկրների զինված ուժերի շահերի համապատասխան համատեղ օգտագործման կարգի հարցերը»,- ասել է Սեւաստյանով։
Նրա խոսքով՝ նախարարները կհաստատեն ռազմաօդային, հակահրթիռային հրամանատարշտաբային համատեղ «Մաքուր երկինք-2012» զորավարժությունների նախագիծը, որը նախատեսվում է անցկացնել Ղազախստանի տարածքում, ինչպես նաեւ կհստակեցնեն 2013թ. համատեղ միջոցառումների ցանկը։

Կալինինգրադում կայանալիք նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի զինված ուժերի պատվիրակությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ