News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մալաթիայի քաղաքապետարանի կողմից 2012-ի փետրվարի 2-ին քանդված Մալաթիայի հայկական գերեզմանոցում կառուցման փուլում գտնվող պահակատան եւ հանգուցյալներին վերջին հրաժեշտի համար նախատեսված շենքերի կառուցումը սկսվել է։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Մալաթիայի քաղաքապետարանի կողմից հայտարարված տենդերը շահած շինարարական ընկերությունն արդեն սկսել է շինարարական աշխատանքները։  Տենդերը շահած ընկերությունը պարտավորվել է 156 հազար լիրայով կառուցել Մալաթիայի հայկական գերեզմանատան պահակատունը եւ հանգուցյալներին վերջին հրաժեշտի համար նախատեսված շենքերը։

Նշենք, որ փետրվարի 2-ին  Մալաթիայի քաղաքապետարանի հանձնարարությամբ քանդվել է Մալաթիայի հայերի գերեզմանուցում կառուցվող պահակատունն ու մատուռը։ Այս դեպքը բողոքի ալիք էր բարձրացրել Թուրքիայում եւ Թուրքիայից դուրս, որից հետո Մալաթիայի քաղաքապետը պնդել էր, թե շինությունները սխալմամբ են քանդել եւ խոստացել պետության հաշվին վերականգնել վնասը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ