News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, այսօր` հունիսի 20-ին, Ռուսթավի քաղաքում, որը մայրաքաղաք Թբիլիսիից 30 կմ հարավ է գտնվում, մասնակցել է նոր լողավազանի բացման, ինչպես նաեւ նոր ջրաշխարհի հիմնարկեքի արարողությանը, եւ քաղաքի երեխաներին հայտնել, որ ինքը հրաշագործ է աշխատում։ «Ես լսել եմ Ձեր մասին, որ դուք բարի եք, եւ հույս ունեմ, որ մեր ցանկությունը կիրականացնեք»,- Վրաստանի նախագահին ասել է ռուսթավցի երեխաներից մեկը։

Սահակաշվիլին ի պատասխան երեխային նշել է. «Ցանկություններ իրականացնելն իմ մասնագիտությունն է։ Ասացեք ինչ է ձեզ պետք»։

Հետո Սահակաշվիլին նշել է, որ երեխաները պետք է դպրոցում լավ սովորեն, ու միշտ 10 ստանան, ինչի համար նրանք համակարգիչ կարող են ստանալ, ինչպես նաեւ լողալ նոր լողավազանում։ «Այս լողավազանը ձեր համար է, ոչ թե նրանց, ովքերը «քիթները վեր պարզած են ման գալիս»,- «ՎԶԳԼՅԱԴ»-ի փոխանցմամբ ասել է Սահակաշվիլին։

Սահակաշվիլին հիշեցրել է, որ մինչեւ իր նախագահությունը լողավազան կար միայն Թբիլիսիում, սակայն իր ղեկավարման օրոք բոլոր քաղաքներում լողավազաններ են կառուցվել։ Նա խոստացել է նաեւ լողավազաններում արտոնություններ տալ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ