News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա` հունիսի 20-ի նիստում  Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրել է 2012 թվականի մայիսի 3-ին Հայաստանի հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս նպատակն է ապահովել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված միջոցառումների շարունակականությունը, հասանելի եւ կայուն դարձնել ծառայությունների մատուցումը, նորոգել, փոխարինել եւ ընդլայնել ծրագրի շրջանակներում ընդգրկված 18 քաղաքում եւ 92 գյուղական համայնքում ջրամատակարարման բաշխիչ ցանցերը: Անդրանիկ Անդրեասյանը նշել է, որ  համաձայնագրի համաձայն` վարկի տրամադրման ժամկետը  32 տարի է. ծրագիրը ենթադրվում է ավարտել մինչեւ 2017 թվականի ապրիլի 30-ը:

Քննարկված համաձայնագրին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ