News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կառավարության հնգամյա ծրագիրը միանշանակ վստահության է արժանի: Այդ մասին հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը` խորհրդարանի ամբիոնից հայտնելով իր տեսակետը:

«Այս գումարման խորհրդարանի դերը պետք է զգալիորեն տարբերվի նախորդից: Այժմյանը պետք է անմիջական կերպով մասնակցի ենթածրագրերի եւ ծրագրերի մշակմանը, որ բխում են հնգամյա ծրագրից, նաեւ հետեւի դրանց կատարմանը»,- հայտարարել է Դավիթ Հարությունյանը:

Նրա կարծիքով, այս հայեցակարգային փաստաթուղթը կարեւոր նշանակություն ունի պետության տնտեսական քաղաքականության համար, եթե ուղեկցվի մարտավարական բնույթի առավել հանգամանալից նախագծերով:

«Ես հավատում եմ կառավարության ծրագրին ու նրա հնարավորություններին եւ կողմ եմ քվեարկելու»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ