News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուլուզի բանկերից մեկում պատանդներ պահող ահաբեկչին կալանավորել են: Հատուկ գործողության ժամանակ ահաբեկիչը վիրավորվել է, իսկ նրա մոտ գտնվող երկու պատանդները չեն տուժել:

Ինչպես հաղորդում է La Depeche-ը, ոստիկանությունն սկսել է շենքի գրոհը, երբ ահաբեկիչը փորձել է կրակ բացել բանկի շենքի վրա:

26-ամյա տղամարդը, ով իրեն անվանել է «Ալ-Կաիդայի» գրոհային` Բումազա անունով, այսօր` հունիսի 20-ի առավոտյան պատանդ էր վերցրել 4 մարդու:

Սկզբում նա պահանջել է հանդիպում կազմակերպել Ֆրանսիայի ոստիկանության էլիտար Raid հատուկ ստորաբաժանման աշխատակիցների հետ, ովքեր մասնակցել էին թուլուզցի հրաձիգ Մոհամեդ Մերայի ոչնչացման գործողությանը: Հետո նա ազատ էր արձակել երկու պատանդների եւ խոստացել ազատ արձակել նաեւ մյուսն երկուսին, եթե իրեն թույլ տան հանդես գալ լրագրողների առաջ:

Քույրը նրան «խելագար» է անվանել: Թուլուզի քաղաքապետը հայտնել է, որ ահաբեկիչը տառապում է շիզոֆրենիայով:

Ոստիկանությունում նշել են, որ տղամարդը պատանդներ է վերցրել չհաջողված կողոպուտից հետո: Միաժամանակ, դատախազ Միշել Վալեն ահաբեկչի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ նա պատանդներ է վերցրել կրոնական պատկերացումներից ելնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ