News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը հայաստանյան ընտրությունների կեղծիքի արձագանքն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի`  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

«Թուլացած իշխանությունը խոցելի է դրսից եւ եռանախագահությունն այդ խաղաքարտը կօգտագործի Հայաստանի իշխանությունների դեմ` պարտադրելով սեփական լուծումներ»,- նշեց Մանուկյանը:

Վերջինս չհամաձայնեց դիտարկմանը, թե հայտարարության մեջ լղոզված ձեւակերպումներ կան: «Ամենեւին լղոզված չեն: Շատ հստակ, կոնկրետ պահանջներ կային` արագացնելու պրոցեսները: Եւ այդ առումով ուժային կենտրոնների շահերը համընկնում են: Նկատի ունեմ եռանախագահների եւ երեք երկրների նախագահների հայտարարությունները»,- նշեց նա, իսկ հարցին, թե որքան կարագանա կարգավորման գործընթացը այս փաստաթղթից հետո, պատասխանեց. «Կարծում եմ` շատ արագ արձագանքներ եւ կոնկրետ փաստեր պետք է լինեն մինչեւ նախագահական ընտրություններ»:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ  Ռուսաստանի նախագահների` Լոս Կաբոս քաղաքում G20 գագաթնաժողովի ընթացքում հայտարարության մեջ ասվում է. «Մեր երկրները կողմերի հետ կշարունակեն սերտ աշխատանքը: Մենք նրանց կոչ ենք անում ամբողջությամբ օգտագործել Մինսկի խմբի համանախագահների միջնորդական աջակցությունը: Սակայն, խաղաղությունը վերջին հաշվով, կախված կլինի ոչ թե միակողմանի առավելության հասնելու ձգտումից, այլ կողմերի միասնական համաձայնության եւփոխընմբռնման պատրաստակամությունից, ինչն էլ խաղաղություն կբերի բոլոր ժողովուրդներին եւապագա սերունդներին»:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներն ընդգծել են, որ «Ռազմական ուժի կիրառումը չի կարգավորի հակամարտությունը եւ միայն ավելի կերկարաձգի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքներն ու զրկանքները, որոնց արդեն երկար ժամանակ է ենթարկվում են այդ տարածաշրջանում բնակվող ժողովուրդները»:

«Միայն խաղաղ, բանակցություններով ձեռք բերված կարգավորումն ընդունակ կլինի դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ կապահովի տարածաշրջանի ապահով եւբարեկեցիկ ապագան»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները կոչ են արել նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին «բանակցություններում զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից,  պահպանել 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը եւ  խուսափել թշնամական լարված հռետորաբանությունից»:

Տպել
Ամենաշատ