News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները Իրկուտսկի մարզում քրեական գործ են հարուցել Զալարի ավանի բնակչուհի 38-ամյա Նատալյա Սերեզդինովայի նկատմամբ: Նա կասկածվում է սպանության մեջ:

ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հունիսի 19-ի երեկոյան գանգուղեղային վնասվածքով Զալարիի հիվանդանոց է տեղափոխվել մեկ տարեկան տղա երեխա, որի կյանքը փրկել չի հաջողվել:

Այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Նատալյա Սերեզդինովան: Նա քննիչներին պատմել է, որ երեխան իր ընկերուհունն է, ով ժամանակավորապես երեխային թողել է իր մոտ:

Հունիսի 19-ին երեխան ուժեղ լաց է եղել, որից հետո կատաղած Սերեզդինովան վերցրել է կացինն ու մի քանի անգամ հարվածել երեխայի մարմնին: Կչոցները լսել են հարեւանները, որոնք էլ հայտնել են իրավապահներին:

Սերեզդինովան կալանավորվել է, ընթանում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ