News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պարբերաբար ծնողների հետ վիճաբանության մեջ մտնող դեռահասներն ավելի լավ են կողմնորոշվում երբ իրենց հասակակիցների կողմից ճնշումներ են լինում: Արդյունքում նրանք ավելի հազվադեպ են առնչվում ալկոհոլի եւ թմրամիջոցների հետ: Եռամյա հետազոտություններից հետո նման եզրակացության են եկել Վիրջինիայի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են 150 դեռահասների կյանքը:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով The Daily Mail-ը, վիճաբանությունները թույլ են տալիս դեռահասներին բանակցությունների փորձ ձեռք բերել, բարձրացնել սեփական հեղինակությունը մեծահասակների աչքին:

Պարզվում է, որ վիճաբանության ժամանակ իրենց վստահ զգացող դեռահասներն ավելի հաճախ են հրաժարվում ալկոհոլ եւ թմրամիջոցներ օգտագործելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ