Իշխող կուսակցությունից Մեքսիկայի նախագահի թեկնածու Հոսեֆինա Վասկես Մոտան դիմել է հայրենակցուհիներին բավականին տարօրինակ կոչով. նա խնդրել է մեքսիկացի կանանց մերժել այն ամուսինների եւ գործընկերների սեքսի առաջարկը, ովքեր ընտրությունների օրը (հուլիսի 1-ին) կծուլանան գնալ ընտրական տեղամաս քվեարկելու:
Ինչպես գրում է The Independent, Վասկես Մոտան հայտարարել է, որ այն տղամարդիկ, որոնք հուլիսի 1-ը կանցկացնեն բազմոցի վրա կամ բարում, կզրկվեն սեքսից մինիմում մեկ ամիս:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն, իշխող կուսակցության թեկնածուն բավականին հետ է մնում ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Պենա Նյետոյից: Մինչդեռ Վասկես Մոտայի շտաբում կարծում են, որ միայն ընտրողների բարձր մասնակցությունը նրան հնարավորություն կտա հաղթել: