News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պայմանագրային զինծառայող 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը, ով հունիսի 20-ին զոհվել էր Երեւան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից, ամուսնացած էր եւ ուներ 3-ամյա որդի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գետափ գյուղում բնակվող նրա քեռու ընտանիքից:

Գետափի գյուղապետ Գագիկ Ալոյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Էդգարը Եղեգնաձորից է, իսկ ահա վարորդ 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանն իրենց գյուղի բնակիչ է: Նրանք ամեն օր ընկերներով հավաքվել են եւ միասին գնացել Վայքի զորամաս` աշխատանքի:

Վթարի ժամանակ մեքենա է հայտնվել իրենց դիմաց եւ Վալերիկը ցանկացել է շրջանցել, սակայն բախվել են սարալանջի թմբին:

Վարորդը նոր է ամուսնացել եւ ունի բարձրագույն կրթություն: Մյուս տուժածը` Գետափի բնակիչ 24–ամյա Վահե Դանիելյանն ամուսնացած չէ:

Գյուղապետարանից նաեւ տեղեկացրեցին, որ նրանց առողջական վիճակը նորմալ է եւ կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 20-ի առավոտյան «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ պայմանագրային զինծառայողներ են եղել Երեւան–Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել սարալանջի թմբին եւ գլխիվայր շրջվել: Պայմանագրային զինծառայող 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Վթարից հետո վարորդը եւ ուղեւորներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 24–ամյա Տիգրան Մխիթարյանը եւ 24–ամյա Վահե Դանիելյանը տեղափոխվել են Վայքի եւ Եղեգնաձորի հիվանդանոց եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վարորդ` 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանի վիճակը եւս լավ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ