News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող վայրում լողալն արգելվում է, թեեւ այս ամենին ոչ բոլորն են ուշադրություն դարձնում: Վանաձոր քաղաքի այգիների ու հանգստի գոտիների սակավության պայմաններում քաղաքի նշված վայրը ժամանցի համար նվազագույն բավարար պայմաններ ունի, սակայն լճում լողալը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ, որի մասին ահազանգում են մասնագետները:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրւյցում հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռիի մարզային կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանն ասաց, որ լճում այս տարի եւս լողալ չի կարելի:

Նրա փոխանցմամբ թեեւ վերցրած ջրի ստուգումների արդյունքում լուրջ շեղումներ չեն նկատվել, բայց, բոլոր դեպքերում, քանի որ ջուրը խմելու որակի չէ, դրա համար էլ չի կարելի: «Մենք տեղեկացրել ենք, նրանք էլ որոշակի միջոցառումներ են ձեռնարկում, բայց ես էլ եմ նկատում, որ էլի լճում լողանում են, ինչը չի կարելի»,-ասաց նա հավելելով, որ այդուհանդերձ ախտածին միկրոբներ ջրում չեն նկատվել:

Նրա խոսքով, թեեւ մինչ լիճ ջուր բաց թողնելը հատակը մաքրվել է տիղմից, սակայն այդուհանդերձ  ամռան շոգ օրերին լճում լողալը կարող է մի շարք հետեւանքներ ունենալ ինչպես տարբեր ինֆեկցիաների, այնպես էլ դժբախտ պատահարների առումով:

Լճում գործում են նաեւ վճարովի նավակներ, որոնց անվտանգության հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Ազատամարտիկ Պարգեւ» ՍՊԸ տնօրեն Պատվական Թորոսյանից, ում հեռախոսը սակայն անջատված էր: Հավելենք, որ Վանաձոր արհեստական լիճը ստեղծվել է 1964թ-ին, խորությունը հասնում  է 4,6 մետրի: Ստեղծման օրվանից լճում գրանցվել է շուրջ 15 մահվան դեպք, որոնցից մեծ մասը գիշերային ժամերին լողալու եւ ինքնասպանություն գործելու հետեւանքով:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ