News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Նյու Յորքում բնակվող հայազգի պարուհի Աննա Պիպոյանը, ով ծնունդով  Երեւանից է,  դեռ վեց տարեկանից  է պարում, գրում է The Armenian Weekly-ին:

Պիպոյանը Երեւանում շարունակել է բալետ ուսանել մինչեւ 17 տարեկանը, որից հետո տեղափոխվելէ  Նյու Յորք:  Սկզբում նա պարել է Բրոդվեյում մի քանի շոուների ժամանակ,  ինչն այնքան էլ հեշտ փոփոխություն չէր Երեւանում ուսումնառությունից հետո:

 «Ես չցանկացա շարունակել բալետի պարապմունքները, ցանկանում էի տարբեր ոճեր փորձել, եւ պատահաբար սկսեցի զբաղվել պորտապարով»,-հիշում է Աննան:

Ժամանակի հետ պորտապարը դարձել է նրա մասնագիտությունը: Այդ պարով էլ նա հայտնի դարձավ Ամերիկայում` ճամփորդելով Նյու Յորքից Լաս Վեգաս` աշխատելով  այնպիսի հանրահայտ աստղերի հետ, ինչպիսիք Բեյոնսեն եւ Դոն Օմարն են: Ներկայումս Պիպոյանն աշխատում է ուսումնական սկավառակի թողարկման վրա եւ պարի մանկական պարապմունքներ է անցկացնում` հույս ունենալով երբեւէ բացել պարի իր միջազգային դպրոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել