News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Վարդան Ղուկասյանը վերջին շրջանում բավականին անհանգիստ է, նա զանգում է բոլոր բարեկամ քաղաքական ուժերին, բանակցում հետները` սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու համար:

Բանն այն է, որ չեն դադարում լուրերը, թե ԲՀԿ անդամ, գյումրեցի Սամվել Բալասանյանը եւս դնելու է իր թեկնածությունը: Վերջինս չի ժխտել լուրի իսկությունը, չնայած վերջնական չի էլ հաստատել: Ըստ այդ աղբյուրների, Բալասանյանի՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում նրա փոխարեն մեծամասնական ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է կրկին առաջադրվելու Արման Սահակյանը:

Ասել է թե քաղաքական բարտեր է տեղի ունենալու ԲՀԿ-ՀՀԿ կառուցողական գործընկերների միջեւ: Դա է նաեւ պատճառը, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին այլեւս  չի խոսում Մարտուն Գրիգորյանը, որին Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ասել է. Մարտուն, քեզ առաջադրելու ենք Գյումրիի քաղաքապետ:

Բաց է մնում, սակայն, ամենակարեւոր հարցը. եթե Բալասանյանն ընտրվի Գյումրիի քաղաքապետ, նախագահական ընտրությունների շեմին դո՞ւրս է գալու ԲՀԿ-ից, ինչպես վարվեց 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, դուրս գալով ՕԵԿ-ից` պատճառաբանությամբ. ես նախագահի կողքը կանգնող մարդ եմ, գնում եմ Սերժ Սարգսյանի կողքը կանգնելու, թե՞ ոչ, գրում է «Հրապարակը»:

Տպել
Ամենաշատ