News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեկ հաջողվել է ճշտել  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հիմնական կազմը։
Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ըստ մեր տեղեկությունների՝ հիմնական կազմի չորս անդամներն են ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, որ կրկին պատվիրակության ղեկավարն է լինելու, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը եւ կոնգրեսական Լեւոն Զուրաբյանը։ Փոխարինող կազմում կլինեն ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը՝ ՄԻԱԿ-ից, ԲՀԿ-ական Վահե Հովհաննսիյանը։ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» սույն պատվիրակությունում, ինչպես տեղեկացրել էինք, աշխատելու են ռոտացիոն սկզբունքով՝ 1 տարի ՀՅԴ-ի ներկայացուցիչը, 1 տարի՝ «Ժառանգության»։ ՀՅԴ-ի ներկայացուցիչը կրկին Արմեն Ռուստամյանը կլինի, իսկ «Ժառանգության» ներկայացուցիչը, հնարավոր է, Զարուհի Փոստանջյանը չլինի։ Մեր տեղեկություններով, թեեւ վերջինս շատ ցանկանում է, որ կրկին ընդգրկվի պատվիրակությունում, սակայն «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները պնդելու են, որ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե նրա փոխարեն Ստրասբուրգ գնա նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Երեկ մեզ հայտնի է դարձել նաեւ, որ  ԵԱՀԿ պատվիրակության ղեկավարը լինելու է Արտաշես Գեղամյանը։ Նշենք, որ այստեղ անգլերենի իմացությունը պարտադիր է։ Գեղամյանը, սակայն, այդ լեզվին չի տիրապետում եւ, ինչպես պնդում են պատգամավորները, ժամանակին, երբ ԵԽԽՎ պատվիրակության անդամ էր, իր ելույթների անգլերեն տեքստերը ռուսերեն տառերով էր գրում ու մի կերպ կարդում։ ԵԱՀԿ պատվիրակության կազմում կլինի նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Եվրանեսթի ղեկավարը կրկին ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը կլինի, Ֆրանկոֆոնիայինը՝ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, Հայաստան-Եվրամիության ղեկավարը՝ կրկին Նաիրա Զոհրաբյանը, Սեւծովյանինը՝ ՀՀԿ-ականԳագիկ Մինասյանը, ԱՊՀ-ինը՝ Հերմինե Նաղդալյանը։ Միջխորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի ղեկավարների հարցը դեռ չի քննարկվել»,- գրում է «Հայկական ժամանակը» ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ