News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Microsoft ընկլերությունը Սան Ֆրանցիսկոյի  Windows Phone Summit կոնֆերանսում ներկայացրել է  Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգը։

Windows Phone 8-ը հիմնված կլինի NT-ի վրա։ «Այժմ մենք կարող ենք ասել, որ գոյություն ունի միայն մեկ Windows։ Windows 8, Windows Phone 8-ը՝ այդ բոլորը միեւնույն  Windows-ն է», - հայտարարել է  Microsoft-ի փոխնախագահ Ջո Բելֆիորը։ 

Այն կաշխատի բազմագործառույթ պրոցեսորներով սարքերում, որը թույլ կտա  օգտագործողներին առաջարկել սարքերի ավելի լայն  քանակություն։  Windows Phone 8-ի եւս մեկ առանձնահատկությունը կլինի  SD հիշողության քարտի առկայությունը եւ  NFC մոդուլը։ NFC տեխնոլոգիան կիրագործվի Wallet («Դրամապանակ») հավելյալ բաժնում։ Նոր սարքի էկրանի առավելագույն թողունակությունը կլինի  1280-ը 720-ի հարաբերակցությամբ, կամ  1280x768 պիքսել, հայտնում է  «api» կայքը։

ՕՀ-ի կազմում կլինի Internet Explorer 10 բրաուզերը՝ HTML5-ով։ Windows Phone 8-ում  Bing քարտերին կփոխարինի Nokia Maps-ը։ Windows Phone 7-ի նման նոր համակարգն օգտագործում է Metro ինտերֆեյսը։

Windows Phone 8-ով կառավարվղ նոր սարքերը կներկայացվեն 2012 թվականի աշնանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ