News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ երեկ մեկնարկած արտահերթ նստաշրջանը կարեւոր էր ոչ այնքան կառավարության ներկայացրած ծրագրի քննարկման առումով, այլ հասկանալու համար` ինչ է իրենից ներկայացնում խորհրդարանական մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը ԲՀԿ-ն: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:

«Պարզվեց` ոչինչ: Կամ` ամեն ինչից մի քիչ: ԱԺ կանոնակարգ-օրենքով` գործադիր իշխանությանը մաս չկազմող  խմբակցությունը պետք է հայտարարի ընդդիմություն լինելու մասին: ԲՀԿ-ն, սակայն, զանազան լիրիկական զեղումներով այդպես էլ խուսափել է  պաշտոնապես հայտարարել իր ընդդիմություն լինելու մասին այն պարզ պատճառով, որ այդպիսին չէ: Սա, ըստ էության, նոր իրողություն է հայաստանյան քաղաքական կյանքում: Տարբեր ժամանակներում իշխանություններն ստեղծել են տարբեր` հիմնականում մանր քաղաքական ուժերի, որոնք իրենց հռչակել են «կառուցողական ընդդիմություն»։ Ներկայիս իրավիճակն աննախադեպ է այն առումով, որ նման կարգավիճակում է հայտնվել ոչ թե մարգինալ ինչ-որ կուսակցություն, այլ խորհրդարանական մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը, որը, թերեւս, գործելու է «իշխանություն` ընդդիմության մեջ, ընդդիմություն` իշխանության մեջ» բանաձեւով»,- գրում է «168 ժամը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ