News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանի նախագահը տեքստիլային արդյունաբերության նախարարի պաշտոնին նշանակել է Մահմուդ Շահաբուդդինը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` այդ մասին հաղորդել է տեղական հեռուստատեսությունը:

NEWS.am-ը հաղորդել էր, որ Պակիստանի Գերագույն դատարանը հունիսի 18-ին վարչապետ Յուսուֆ Գիլանիին զրկել է պատգամավորական մանդատից:

Բացի այդ, դատարանը սահմանել էր, որ նոր վարչապետին պետք է նշանակի նախագահ Ասիֆ Զարդարին, Պակիստանի ղեկավարն ստիպված է եղել հետաձգել Ռուսաստան նախատեսված այցը:

Գիլանիի նկատմամբ հետապնդումն սկսվել էր այն բանից հետո, որ նա հրաժարվել էր համագործակցել շվեյցարացի քննիչների հետ, որոնք հետաքննում էին Պակիստանի նախագահի կոռուպցիոն կապերը: Ապրիլի 26-ին արդեն նախկին վարչապետը մեղավոր էր ճանաչվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ