News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուրոգվայի իշխանությունները մտադիր են օրինականացնել մարիխուանան: Երկրի կառավարությունը նման քայլի է գնում, որպեսզի պետական վերահոսկողության տակ վերցնի կանաբիս-կանեփի ողջ արտադրությունն ու վաճառքը: Այս առաջարկը ներառված է հանցավորության դեմ պայքարի միջոցառումների ծրագրում, որը կառավարությունը ներկայացրել է երկրի նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոյին:

Նախաձեռնությունը պայմանավորված է երիտասարդության շրջանում հանցավորության աճով: Ուրուգվայում յուրաքանչյուր 4-րդ հանցագործությունը կատարում են անչափահասները` ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Ընդ որում, Ուրուգվայի օրենսդրությամբ մարիուխանայի օգտագործման համար պատասխանատվություն նախատեսված չէ:

Բացի այդ, մարիխուանայի անօրինական շրջանառությունից պետությունը տարեկան կորցնում է 75 մլն դոլար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Եթե կառավարության ներկայացրած միջոցառումների ծրագիրը հաստատվի, Ուրուգվայը կդառնա առաջին լատինամերիկյան երկիրը, որտեղ պաշտոնապես օրինականացվել է մարիխուանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ