News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Google համացանցային հսկան հայտարարել է անհետացող լեզուների փրկության գործում իր ավանդը ներդնելու մտադրության մասին:

Գիտնական-լեզվաբանների հետ համագործակցությամբ Google-ը ստեղծում է Անհետացող լեզուների պահպանման նախագծի կայքը:

Կայքի այցելուները կարող են օգտվել տեղեկատվական պաշարներից եւ ինքնուրույն տեղեկություններ լրացնել այն լեզուների ու բարբառների մասին, որոնք կարող են անհետանալ տեսանելի ապագայում:

Կայքի հեղինակներն ասում են, որ արդեն սկսել են այն նյութերով համալրելը, որոնք ներառում են  XVIII  դարի ձեռագրեր եւ ժամանակակից ուսումնական ձեռնարկներ ու գիտահանրամատչելի հոդվածներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոն:

Ըստ գիտնականների` այժմ գործող 7 հազար լեզուներից դարավերջին «կենդանի կմնան» միայն կեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ