News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով, պետական բյուջեից Լոռիի մարզին հատկացվել է 1 մլրդ 326 մլն դրամ` կառավարության հրատապ ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում: Լոռիի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մինչ գումարների բաշխումը, համայնքների ղեկավարներն արդեն ներկայացրել են իրենց համայնքների գլխավոր խնդիրները:

3 հրատապ ծրագրով շուրջ 240 մլն դրամ գումար է տրամադրվել մարզի Բազում, Սարամեջ, Ջրաշեն, Սարահարթ, Լեռնահովիտ, Մեծ Պարնի գյուղերում եւ Ախթալա քաղաքում համայնքային կենտրոններ կառուցելու նպատակով: Գումարներ են հատկացվել նաեւ փողոցների ասֆալտապատման, դպրոցների եւ մանկապարտեզների վերանորոգման, գյուղերի գազամատակարարման եւ ջրատարի կառուցման, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման ու գյուղերում մշակույթի տների կառուցման համար:

Նշված աշխատանքները հիմնականում կատարելու են «Արգիշտի 1» ՍՊ ընկերությունը եւ «Լոռի ճանշին» ՓԲ ընկերությունը: Արմեն Ջանազյանի փոխանցմամբ, ավարտին են մոտենում  2-րդ հրատապ ծրագրով հատկացված գումարներով կատարվող աշխատանքները:

Տպել
Ամենաշատ